Իրինա Ալեգրովայի անձնական կյանքի մասին նրա երկրպագուները համարյա ամեն ինչ գիտեն։ Ալեգրովան երբեք էլ չի թաքցրել հանրությունից իր կյանքի տղամարդկանց։

Բայց  վերջին շրջանում մեդիայի ուշադրությունը կենտրոնացել է նրա թոռան՝ Ալեքսանդրի վրա։ Ալեքսանդրը՝ հակառակը, երբեք չի սիրել հանրությանը ներկայացնել իր կյանքը, իր գործունեությունը, երևի թե հենց դա է պատճառը, որ լրագրողները ավելի շատ են հետաքրքրված նրանով։

Իրինա Ալեգրովան երեք անգամ ամուսնացած է եղել, բայց ունի միայն մի դուստր՝ Լալան։  Իրինան դեռ  20 տարեկան էր, երբ Իրինան ծնվեց։ Նրա հայրը՝ Ալեգրովայի առաջին ամուսինն էր, բասկետբոլիստ Գեորգի Թաիրովը։

Իրինայի ընկերուհիներն ու հարազատներ գիտեին, որ Իրինան ծանր բնավորություն ունի, այդ իսկ պատճառով նրա կյանքում հայտնված տղամարդիկ ընդամենը մի քանի ամիս էին դիմանում և հետո բաժանվում նրանից։

Լալայի որդին՝ Ալեքսանդրը ծնվել է 1995 թվականին, դա իրոք որ մեծ երջանկություն էր Իրինայի համար։ Թոռան ծնվելուց հետո Իրինան ամեն կերպ աջակցել է դստերը՝ որդուն մեծացնելու, դաստիարակելու ուղղությամբ։

Իսկ Ալեքսանդրը ամեն կերպ թաքցնում է իր կյանքը լրագրողներից, հայտնի է միայն, որ նրա հայրը ազգությամբ հայ է, իսկ Ալեքսանդրը զբաղվում է սպորտով և չի գնացել տատիկի հետքերով։