Կոնյակի գործարանի սեփականաշնորհման պատմությունը․ ուշագրավ տեսանյութ

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» տեսանյութ է հրապարակել «Կոնյակի գործարանի սեփականաշնորհման պատմությունը» թեմայով: «Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիները Հայաստանում ազգայնական քարոզչության ժամանակաշրջան էին։

Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիները Հայաստանում ազգայնական քարոզչության ժամանակաշրջան էին, սակայն ազային արժեհամակարգի քարոզչությամբ աչքի ընկած Ռոբերտ Քոչարյանը նախագահի պաշտոն ստանձնելուց շուրջ 2 ամսի անց, սեփականաշնորհեց «ազգային արժեք» համարվող կոնյակի գործարանը՝ շատ արագ և կասկածելի պայմաններով։

1998 թ․ ապրիլին Քոչարյանը դարձավ Հայաստանի Հանրապետության նախագահ, իսկ նույն թվականի հունիսի 15-ին սեփականաշնորհման նախարար Պավել Ղալթախչյանը Փարիզում՝ Ֆրանսիական Pernod Ricard ընկերության հետ ստորագրեց Երևանի կոնյակի գործարանի սեփականաշնորհման պայմանագիրը։

Գործարքի արժեքը 30 միլիոն դոլար էր, ըստ գործարքի՝ ֆրանսիական կողմը պարտավորվել էր 10 տարվա ընթացքում չփոխել կոնյակի ապրանքային նշանը, ինչպես նաև Երևանի Կոնյակի գործարանի անվանումը։

Սակայն եվրոպական շուկա կոնյակը արտահանվելու էր բրենդի անվան տակ։

Մանրամասները դիտեք տեսանյութում՝

 

hay-life.ru/