Լրագրող Լիզա Ճաղարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․

Շատ վատ է անում Նիկոլ Փաշինյանը, որ ...

Պահանջում եմ ԱԱԾ-ի եւ ոստիկանության համարժեք արձագանքը
«Նիկոլ Փաշինյան, վտանգի տակ ես դրել քո ընտանիքին․ չես կարողանալու փախչել». այս վերնագիրը կարդացի ՍԴ անդամ Հրայր Թովմասյանի թանկագին քույրիկ Անժելայի կայքում։
Սա էն կայքերից մեկն է, որի խմբագրության դրսի պատը «դաժան բռնությունների» էր ենթարկվել ձվերի հարվածներից, եւ մինչեւ հիմա «տուժածները չեն առողջացել»։
Այս սպառնալիքի հեղինակը՝ սպառնալիք ոչ միայն վարչապետին, այլեւ նրա ընտանիքին եւ երեխաներին ուղղված, ոչ անհայտ՝ մեկուկես անդամանոց կուսակցության «ղեկավար» Արամ Հարությունյանն է, որ հիմա էլ, բոլորիս վաղուց հայտնի պատճառով, կցվել է Քոչարյանի «համակիրների» խմբակին։
Եվ ի դեպ, նման սպառնալիքներով լի են այս եւ սրա նման «բռնությունների» դեմ բարբաջող կայքերը։ Էս մեկն ամենաթարմերից էր պարզապես։

 

infopast.ru