Խոշոր ու ողբերգական ավտովթար Վայոց Ձորի մարզում. ճակատ-ճակատի բախվել են ՎԱԶ 21099-ն ու Ford Transit-ը. կա 1 զոհ, 4 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

529

Երեկ՝ մայիսի 10-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 14։55-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 100 կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են Սյունիքի մարզի Հալիձոր գյուղի բնակիչ՝ 51-ամյա Հայրապետ Բեգլարյանի վարած ՎԱԶ 21099 մակնիշի 35 CV 752 համարանիշի և Մեղրի քաղաքի բնակիչ՝ 34-ամյա Սերգո Մկրտումյանի վարած Ford Transit մակնիշի 34 TR 075 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներ Ս. Մկրտումյանը, Հ. Բեգլարյանը և ուղևորներ՝ Սյունիքի մարզի Հալիձոր գյուղի բնակիչ, 23-ամյա Սոնա Հայրապետյանը, Գորիս քաղաքի բնակիչներ՝ 45-ամյա Մերի Ղուկասյանը և 21-ամյա Ստեփան Բեգլարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարարական վարչության հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով; Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Եղեգնաձորի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Համբարձումյանի գլխավորությամբ։ Մինչ տեղում աշխատանքներ էին կատարում ՃՈ ծառայողները՝ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հետաքննիչ Դավիթ Մխիթարյանի գլխավորությամբ, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Եղեգնաձորի բաժին, որ Հ. Բեգլարյանը մահացել է։

Արդեն դեպքի վայր են ժամանում Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության խումբը՝ քննիչ Դավթյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեաման գործ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավոը եղել է Ford Transit-ի վարորդը, ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել ՎԱԶ 21099-ին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Յուրա Գաբրկելյանի

http://shamshyan.com