«Ես նույնպես հիվանդացել եմ կորոնավիրուսով». COVID-19-ից ապաքինվածն ինֆեկցիոնից տեսանյութ է հրապարակել

737

«Ես նույնպես հիվանդացել եմ կորոնավիրուսով»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է բիզնես քոուչ Մուշեղ Ավետիսյանը և տեղեկացրել, որ արդեն ապաքինվել է։

Տեսանյութում, որում կադրեր կան նաև ինֆեկցիոն հիվանդանոցից, Մուշեղը պատմել է, թե որտեղից կարող էր վարակված լինել և ում կարող էր վարակած լինել և հիշեցնում է անվտանգության կանոնների մասին, որոնք պահպանելով հնարավոր է նվազեցնել կորոնավիրուսի տարածումը:
Ըստ Մուշեղի՝ ինքը նախ գլխացավ է ունեցել, ապա մայիսի 7-ին ջերմություն, որն ուղեկցվել է կորոնավիրուսին հատուկ սիմպտոմներով՝ համի և հոտի կորուստ, կորոնավիրուսի թեստ է հանձնել եւ պատասխանը երկու օր հետո եկել է դրական: Նրա մոտ նախ ձախակողմյան թոքաբորբ է սկսվել, ապա նաև՝ երկկողմանի: Հետո սկսվել է բուժումը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Coronavlog

#Coronavlog✅ Ահա և խոստացված վիդեոն կոռոնավիրուսի և նրա դեմ պայքարի իմ պատմության մասին 😷։ Իսկ իրականում այն ոչ թե իմ մասին է, այլ ՔՈ։ Ես և իմ թիմը որոշեցինք կիսվել այս վիդեոով, որպեսզի իմ պատմության հիման վրա կարողանաս ավելի լավ պատկերացում կազմել վիրուսի մասին, սկսես ավելի խիստ կերպով պահպանել անվտանգության կանոնները, իսկ վարակվելու դեպքում էլ ունենաս այն հոգեբանական պատրաստվածությունը, որը կօգնի քեզ հաղթահարել այդ փորձությունը։ ❓ Վիդեոում պատասխանում եմ նաև ձեր այն հարցերին, որոնք ուղղել էիք իմ նախորդ հրապարակման մեկնաբանություններում։ ❗ Դիտե՛ք մինչև վերջ։

Опубликовано Mushegh Avetisyan Пятница, 29 мая 2020 г.

https://lurer.com/