Հոգեհանգստի արարողության ժամանակ կանոնները չպահպանելու արդյունքում՝ մեկ ընտանիքում ունենք երեք մահ կորոնավիրուսից․ Նիկոլ Փաշինյան

259

Այսօր առողջապահության նախարարը զեկուցեց, որ ունենք մի դեպք, երբ կորոնավիրուսից մահացած 80-ն անց անձի հոգեհանգստի արարողությունից կանոնները չպահպանելու արդյունքում նրա երկու դուստրերը վարակվել են եւ նրանք նույնպես մահացել են կորոնավիրուսից․ այսինքն մենք մեկ ընտանիքում ունենք երեք մահ կորոնավիրուսից: Այս մասին քիչ առաջ, առցանց ճեպազրույցի ժամանակ, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հանրապետությունում ունենք հազարավոր ասիմպտոմ դեպքեր. այսինքն, այդ մարդիկ նույնիսկ իրենք չգիտեն, որ հիվանդ են: Այդ մարդիկ չունեն որեւէ բողոք, որ դիմեն որեւէ առողջապահական հիմնարկ, թեստավորվեն եւ պարզվի նրանց՝ հիվանդ լինելու հանգամանքը: Նրանք, ովքեր գիտեն, որ իրենք հիվանդ են, նրանք ավելի զգույշ են, եւ հարազատներն էլ ավելի զգույշ են: Եվ այս պարագայում մենք այս պարզագույն կանոնների պահպանմամբ եթե նույնիսկ առնչվենք այդ ասիմպտոմ դեպքերի հետ, մենք ունենք 95 տոկոս հավանականություն, որ չենք վարակվի նրանցից:

Եթե մենք ինքներս ենք ասիմպտոմ հիվանդ, ունենք 95 տոկոս հավանականություն, որ այս կանոնների պահպանման պարագայում չենք վարակի ուրիշների»,- հավելեց վարչապետը:

 https://shabat.am/am/article/227178/Hogehangsti-araroghutyan-jhamanak-kanonnery-chpahpanelu