Վարունգի 10 օգտակար հատկանիշ․ ուշադիր եղեք հատկապես 9-րդ կետին

3818

Վարունգն առօրյայում ամենից շատ կիրառվող բանջարեղենն է իր հյութալիության և օգտակարության շնորհիվ: Տարատեսակ աղցաններում օգտագործվող վարունգը հարուստ է սննդարար բաղադրիչներով: Պարբերականը առանձնացրել է վարունգի օգտակար հատկանիշները:

1. Վարունգն` իր կեղևով, պարունակում է կալիում, C, A և K վիտամիններ, մանգան, ֆոսֆոր, մագնեզիում: Այն նատրիումի, խոլեստերինի և հագեցած ճարպերի ցածր պարունակություն ունի:

2. Վարունգը կարող է փոխարինել կոֆեինին: Երբ հոգնածության զգացում եք ունենում, կարող եք ածխաջրերի և վիտամին B-ի պակասը լրացնել վարունգի օգնությամբ:

3. Ապակին քրտնելուց պաշտպանելու համար այն սրբեք վարունգով լոգանք ընդունելուց առաջ:

4. Կարող եք մարմնի վրայից վերացնել ցելյուլիտը` վնասված հատվածին վարունգ քսելով և մերսելով: Կոլագենի շնորհիվ վարունգը կամրապնդի ձեր մաշկը: Այն նաև օգտակար է կնճիռների դեմ պայքարում:

5. Վարունգն օգտակար է գլխացավի և խումարի ժամանակ: Անհրաժեշտ է պարզապես մեկ հատ վարունգ ուտել քնելուց առաջ:

6. Վարունգը նաև հագեցնող է: Եթե քաղցած եք, բայց դեռ ուտելու ժամանակը չէ, վարունգը շատ հարմար տարբերակ է քիչ կալորիաներով հագենալու համար:

7. Այն կարելի է կիրառել անգամ կոշիկները փայլեցնելու համար:

8. Վարունգն օգնում է նվազեցնել ճնշվածության մակարդակը: Մեկ վարունգ կտրատեք, ավելացրեք եռացող ջրին: Վարունգից դուրս եկող գոլորշին հանանյութերի ազդեցություն ունի:

9. Այն կարելի է օգտագործել որպես մաքրող միջոց, պարզապես դրանով սրբեք պողպատե մակերևույթը, լվացարանն ու ծորակը:

10. Վարունգն օգնում է նաև հեռացնել գրիչի, մարկերների հետքերը, պարզապես պետք է վարունգի դրսի կողմով տրորել կեղտոտ մակերեսը: