Անասելի հուզիչ բանաստեղծություն՝ Արիաննայի հիշատակին.

175

Անի Քոչարը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Լևոն Արոնյանի կյանքից հեռացած կնոջ՝ Արիանա Կաոիլիի լուսանկարը և դրան կից հրապարակել Համո Սահյանի բանաստեղծությունը՝ նվիրելով  Արիանայի հիշատակին:

Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում,

Ու չի պակասի աշխարհում ոչինչ,

Մի լույս կմարի հինգերորդ հարկում,

Կմթնեն մի պահ աչքերը քո ջինջ։

Բայց հավքերն էլի հարավ կչվեն,

Մանուկներն էլի կխաղան բակում,

Կանաչներն էլի ցողով կթրջվեն,

Ծաղիկներն էլի կշնչեն մարգում։

Կվառվի լույսը հինգերորդ հարկում,

Կժպտան նորից աչքերը քո ջինջ, Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում,

Եվ չի պակասի աշխարհում ոչինչ։

Համո Սահյան

Հ.Գ. Արիաննայի լուսե հիշատակին