Իրավիճակը զինված ուժերում

433

Պարոն Տոնոյանի հետ կքննարկենք, բայց կարծում եմ, որ այս փուլում էական փոփոխություններ Զինված ուժերում չեն սպասվում: Այս մասին Ազգային ժողովի հատուկ նիստում ասաց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք հնարավո՞ր է, որ այս անգամ արտակարգ դրության ժամանակ զինվորներին թույլ տան տեսակցել հարազատների հետ, ինչպես նաև արձակուրդ գնալ:

«Այս փուլում էական փոփոխություններ Զինված ուժերում նախատեսված չեն: Սակայն դրական դինամիկայի պահպանման պարագայում այստեղ նույնպես հնարավոր կլինեն որոշակի մեղմացումներ իրականացնել»,- ասաց Ավինյանը:

Նշենք, որ խորհրդարանն օգոստոսի 12-ին հրավիրված հատուկ նիստում քննարկում է Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը ևս մեկ ամսով երկարաձգելու հարցը: