Պայթյունի հետևանքով 3 հայ է զոհվել

1578

50 զոհ և 2500 վիրավոր Բեյրութում․ հայտնի է ևս 3 հայի մահվան մասին

Սաքո Արեանը ֆեյսբուքի իր էջում հայտնում է, որ Բեյրութի պայթյունը զոհերի թիվը անընդհատ աճում է։ Այս պահի դրությամբ հայտնի է 50 զոհի ու 2500 վիրավորի մասին։

Ըստ Արեանի, զոհերի թվում ևս երեք հայ կա։ Նա գրում է․

Ցավալիօրէն Պէյրութի պայթումին հետեւանքով զոհուածներուն թիւերը կը բարձրանան։ Վերջին տուեալները կը խօսին
50 զոհերու եւ 2500 վիրաւորներու մասին։ Զոհուածներուն մէջ Նազար Նաճարեանէն բացի կան առնուազն երեք հայ մեռեալներ եւ տասնեակ վիրաւորներ Համբերութիւն բոլորին։

Հիշեցնենք, որ այսօր երեկոյան լուրեր ստացվեցին, որ հզոր պայթյուն է որոտացել Լիբանանում` Բեյրութի նավահանգստում։ Նախնական տեղեկատվություն ստացվեց, որ ուժգին պայթյունը վնասել է շենքեր և բնակարաններ:

Նավահանգստին մոտ է գտնվում հայաբնակ Բուրջ Համուդ թաղամասը, որտեղ ևս վնասներ են եղել:

Պայթյունից 15 կմ հեռու գտնվող ՀՀ դեսպանատունը ևս վնասվել է, կոտրվել են բոլոր պատուհանները։