Գլխավոր Без рубрики Ներողություն եմ խնդրում մեր հայրենակիցներից, ես ….. Հայկ Սարգսյան

Ներողություն եմ խնդրում մեր հայրենակիցներից, ես ….. Հայկ Սարգսյան

665

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Արդեն երկար ժամանակ է որոշ քաղաքական ուժեր և նրանց պատվերը կատարող լրատվամիջոցներ ջանում են կադր որսալ, որտեղ իշխանության ներկայացուցիչներից որևէ մեկը կլինի առանց դիմակի։

Ամիսներ շարունակ հետևելուց հետո, երեկ ինձ Սևանի լողափերից մեկում նկարել են առանց դիմակի և դա էլ ավելի վատ ֆոնի վրա ներկայացնելու համար նշել են, թե իբրև այդ միջոցառումը ես եմ կազմակերպել՝ խախտելով հակահամաճարակային կանոնները։

Ես արձակուրդում եմ և երեկ երեկոյան եղել եմ հիշյալ լողափում, նաև մի պահ դիմակ չեմ կրել։ Ցանկանում եմ ներողություն խնդրել մեր սիրելի հայրենակիցներից՝ այդ միջոցառմանը ներկա գտնվելու և այդ ընթացքում դիմակ չկրելու համար։ Հայտնի է, որ ինքս եմ բազմիցս հանդես եկել դիմակ կրելու կոչով, թեպետ երեկ անզգուշությամբ մի պահ դիմակ չեմ կրել» ։

 

error: Content is protected !!