Սահմռկեցուցիչ դեպք Արտաշատում․ Հասարակական զուգարանում ….

3237

Ե․Մ․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2015 թվականի օգոստոսի 13-ին ժամը 17-ի սահմաններում գտնվելով Արտաշատ քաղաքի զբոսայգու տարածքում և հետևելով ու տեսնելով, Արտաշատ քաղաքի բնակչուհի Ա․Գ․-ը բնական կարիքնները հոգալու համար մտել է հասարակական զուգարան` վերջինիս կամքին հակառակ, բռնության գործադրմամբ, սեռական հարաբերություն ունենալու դիտավորությամբ նրա հետևից մոտեցել ու դիմադրությունը ճնշելու, նրա կողմից օգնություն կանչելու հնարավորությունը սահմանափակելու նկատակով մի ձեռքով բռնելով նրա պարանոցից սեղմել, իսկ մյուս ձեռքով սկսել է արձակել նրա հագի տաբատի կոճակները, սակայն հանցագործությունն իր կամքից անկախ հանգամանքներում չի կարողացել ավարտին հասցնել, այն է` Ա․ Գ․-ը ակտիվ դիմադրել է, կծել է աջ ձեռքի ցուցամատի և աջ ուսի հատվածը, օգնություն է կանչել, չի թողել որպեսզի իր հագուստները հանի բղավոցներից ներս են մտել զբոսայգում ծառայություն իրականացնող ոստիկանության Արտաշատի բաժնի ՊՊԾ դասակի աշխատակիցները և նրան բերման ենթարկել ոստիկանության Արտաշատի բաժին: