Մանկաբույժ է մահացել

1448
Ցավով պետք է հայտնենք, որ մահվան դեպքերից մեկն արձանագրվել է բուժաշխատողի մոտ: 59-ամյա Սիրանուշ Հարությունյանն աշխատել է «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում՝ որպես մանկաբույժ: Շնորհակալ ենք բժշկուհուն իր պատասխանատու և նվիրումով աշխատանքի, հոգատար վերաբերմունքի համար:
Այս դժվարին փորձությամբ անցնում է նաև նրա ընտանիքը՝ կրելով սիրելի մարդու անժամանակ ու անդառնալի կորուստը: Առողջապահության նախարարությունը ցավակցում է բժշկուհու ընտանիքի անդամներին: