Թուրքիան պատրաստվում է գրոհայինների ուղարկել ադրբեջանական բանակին աջակցելու համար

703

Մոտական օրերին, հնարավոր է, սիրիական ընդդիմության զինված խմբավորումների գրոհայիններ ուղարկվեն թուրքական զինվորականների կողմից ադրբեջանական բանակին աջակցելու նպատակով: Այս մասին շաբաթ օրը հայտնել է քրդական Firat գործակալությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

 

ՀՀ ԱԳՆ. Ադրբեջանը պարտավոր է հրապարակայնորեն հրաժարվել այդ սպառնալիքներից, և մենք հետևողական կլինենք այդ հարցում

«Թուրքիան պատրաստվում է, այսպես կոչվող, Սիրիայի ազատ բանակի զինված գրոհայիններին ուղարկել Ադրբեջան: Այդ նպատակով Ջենջերիս, Ռաջու և Աֆրին քաղաքներում վարձկանների հավաքագրման կետեր են բացվել»,- նշում է գործակալությունը:

Աղբյուրի տեղեկություններով, ըստ պայմանագրի, որը նախատեսված է կես տարով, գրոհայինները կստանան ամսական 3,5 հազ. դոլար: Վարձկանների ենթադրվող թվի և Ադրբեջան նրանց ուղարկման ժամկետի մասին մանրամասներ չեն ներկայացվում:

Հուլիսի 16-ին Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Խուլուսի Ակարը վստահեցրել է Ադրբեջանին, որ թուրքական բանակը պատրաստ է ռազմական օգնություն տրամադրել Բաքվին Հայաստանի հետ հակամարտության մեջ: Նրա խոսքով, թուրքական զինված ուժերը «անհրաժեշտ ամեն բան կանեն Ադրբեջանի համար»: -0-