Դավիթ Տոնոյանի ընտանիքը. (բացառիկ լուսանկարներ)

3372

Դավիթ Էդգարի Տոնոյանը ծնվել է 1967թ. դեկտեմբերի 27-ին Ուստ Կամենոգորսկում։

3-david-tonoyan_1

Դավիթ Տոնոյանի հայրը եղել է երկրաբան, ուստի նա եւս շարունակել է հոր մասնագիտությունը՝ ավարտելով երկրաբանական ֆակուլտետը։

Դավիթ Տոնոյանն ամուսնացած է եւ ունի դուստր ու որդի՝ Էմիլիան եւ Էդգարը։

tonoyan

Հարցին, թե արդյո՞ք կինը չէր ցանկանում գեներալի տիկին լինել, Դավիթ Տոնոյանը պատասխանում է, որ կինը՝ Զարուհին, թերեւս ավելի ուրախ կլիներ, եթե նա հաջողակ գործարար լիներ։

ton

Հարցազրույցներից մեկում Դավիթ Տոնոյանը նշել է, որ ավելի շատ ազատ ժամանակ ունենալու դեպքում կցանկանար ավելի լիարժեք քնել, սպորտով զբաղվել, երեխաների մեծանալուն ավելի շատ հետեւել, տիկնոջն ավելի շատ ուշադրություն դարձնել, ընկերների հետ ժամանակ անցկացնել, եւ, գեղարվեստական գրքեր ընթերցել:

«Հիմա միայն մասնագիտական գրականություն եմ կարդում: Բայց, քանի որ աղջիկս սիրում է կարդալ, մեկ-մեկ “գողանում” եմ նրա գրքերը, թերթում եմ, եւ հասկանում, որ դրա պահանջը զգում եմ»,- ասում է նա։

Ինչ վերաբերում է ազատ ժամանակը տնօրինելուն, ապա նա կիրակի օրերը նախընտրում է անցկացնել ընտանիքի եւ ընկերների հետ.

«Նախընտրում ենք ընտանիքներով հավաքվել, որպեսզի ընկերների հետ չհանդիպեմ ընտանիքիս “հաշվին”»,- նշում է նա։

3-david-tonoyan_5

Հավելենք, որ Դավիթ Տոնոյանը տիրապետում է արեւելյան մարզաձևերի. նա Հայաստանի Ձյուդոյի ֆեդերացիայի պատվավոր անդամ է:

big_2acc6c3b592260c568d1d96b4cb53dc9

Загрузка…