Ադրբեջանցի հաքերները կոտրել են ՀՀ Վարչապետի կայքը, գրել է մեդիափորձագետ Լիկա Թումանյանը իր Facebook-յան էջում ՝ տեղադրելով կոտրված կայքի սքրինշոթը:
« Տեղեկատվական անվտանգության բոլոր մասնագետներն արդեն մի քանի օր է զգուշացնում են, որ հնարավոր է ադրբեջանցիները սկսեն կոտրել մեր պետական կայքերը։ Սկսվեց․ կոտրել են ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը։ Այժմ այն անհասանելի է։ Նույնն էլ կառավարության կայքը, gov.am-ը չկա։», — գրել է Թումանյանը: