Մոսկվայում կալանավորել են երկու տղամարդու՝ անչափահասների բռնաբարության և պոռնո տեսանյութ պատրաստելու մեղադրանքով: Այդ մասին հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեն:
Հարցաքննության ժամանակ տղամարդիկ ընդունել են իրենց առաջադրված մեղադրանքը, ներկա պահին կատարվում են քննչական գործողություններ և ճշտվում են դեպքի հանգամանքներն ու դրվագները:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մոսկվայի բնակարաններից մեկում 3 տարի շարունակ 2 մանկապիղծ բռնաբարել են երեխաների, իսկ ողջ գործողություները՝ տեսանկարահանել:
Տեղի ԶԼՄ-ների տեղեկություններով՝ երեխաներից ամենափոքր եղել է 8 տարեկան: