ՀՐԱՏԱՊ. Հայաստանում սպասվում են ուժեղ քամիներ

649

Շրջակա միջավայրի նախարարության  «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն»-ի փոխանցմամբ. Սև ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, հուլիսի 9-13-ին՝ հատկապես երեկոյան ժամերին, հանրապետության առանձին շրջաններում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, տեղ-տեղ՝ կարկուտ։

«Ամպրոպների ժամանակ հնարավոր են ուժեղ քամիներ, պոռթկումները մինչև 25-30մ/վրկ», – նշվում է հաղորդագրության մեջ։

Ազգաբնակչությանը խորհուրդ է տրվում ամպրոպի ժամանակ խուսափել բացօթյա տարածքներում գտնվելուց։