Կնոջ հետ վիճելու տխուր հետևանքները…..

354
Խոշոր հրդեհ է բռնկվել Ուկրաինայի Խերսոնի մարզի բազմաբնակարան շենքերից մեկում։

Բռնկման պատճառն, ամենայն հավանականությամբ, դարձել է ամուսինների վեճը։ Ամուսինը բարկացել է կնոջ վրա ու հրկիզել բնակարանը, ինչը վերածվել մասշտաբային հրդեհի, հաղորդում է lenta.ru-ն։

Գործակալության տվյալներով, հրդեհը բռնկվել է տեղական ժամանակով ժամը 15։00–ի սահմանում։ Քաղաքացիները նշում են, որ սկզբում բռնկվել է բնակարաններից մեկը։ Ավելի ուշ կրակը տարածվել է շենքի տանիքի վրա։

Տեսանյութում երևում է` ինչպես է հրդեհվում բնակելի շենքի տանիքը։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։–0–

Video Player