Հայաստանը կորոնավիրուսով հիվանդների թվով 10-րդն է աշխարհում և 1-ինը տարածաշրջանում

537

Worldometers կայքը ներկայացնում է կորոնավիրուսի գլոբալ վիճակագրությունն այսօր:

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 10 միլիոն 421862-ի, մահացության ցուցանիշը կազմում է 508422, ապաքինվել է 5 միլիոն 679581 հիվանդ:

Վարակվածների ու մահացածների թվով առաջատարը մնում է Միացյալ Նահանգները: Այստեղ կա 2 միլիոն 681811 վարակված, մահացել է 128782 մարդ, ապաքինվել՝ 1 միլիոն 117177-ը:

Երկրորդ հորիզոնականում է Բրազիլիան: Լատինամերիկյան երկրում վարակված է ավելի քան 1 միլիոն 370400 բնակիչ: Մահացության ցուցանիշը 58385 է:

Երրորդ տեղում է Ռուսաստանը: Այս երկրում վարակված է 647849 մարդ, մահացել է ավելի քան 9000 հիվանդ, ապաքինվածների թիվը մոտենում է 413000-ի:

Ըստ Worldometers.info կայքի հաշվիչ տվյալների՝ կորոնավիրուսով վարակման դեպքերի քանակով Հայաստանը տարածաշրջանում զբաղեցնում է 1-ին տեղը  10-րդն է աշխարհում

Worldometers.info-ն ներկայացնում է վարակման դեպքերը՝ 1 մլն բնակչի հաշվով.