Որտեղ է նշում ծննդյան օրը նախագահ Սերժ Սարգսյանը.

4144

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի այսօր նշում է ծննդյան օրը: Նրա գրասենյակից տեղեկացանք, որ երրորդ նախագահն այն նշում է տանը` ընտանիքի անդամների հետ: Գրում է news.am-ը:

«Սերժ Սարգսյանը բազմաթիվ շնորհավորանքներ է ստանում գրասենյակի պաշտոնական փոստով, ֆեյսբուքյան էջում, հեռախոսազանգերի միջոցով և իր շնորհակալությունն է հայտնում ջերմ խոսքերի ու բարեմաղթանքերի համար: Սերժ Սարգսյանը փոխադարձաբար բոլորի ընտանիքներին մաղթում է երջանկություն և քաջառողջություն այս դժվարին ժամանակաշրջանում, ինչպես նաև համբերություն և լավատեսություն այս և մնացած բոլոր դժվարությունները մեր երկրում հաղթահարելու ճանապարհին»,- հայտնել են ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից: