Ուշադրություն!! Կվերսկսվեն կանոնավոր չվերթները հետևյալ ․․․․

3183

Flydubai ավիաընկերությունը վերսկսում է կանոնավոր չվերթները։ Այս մասին հաղորդում են Հայկական ավիացիայից։

«Ուրախ ենք տեղեկացնել, որ Flydubai -ից ստացած տեղեկատվության համաձայն՝ հուլիսի 15-ից կվերսկսվեն Դուբայ-Երևան-Դուբայ երթուղով կանոնավոր չվերթները։

  • Դեպի Դուբայ մեկնող օտարերկրյա զբոսաշրջիկների համար գործելու են հետևյալ կանոնները՝
  • Ներբեռնել COVID-19 DXB հավելվածը և լրացնել անձնական տվյալները։
  • Պարտադիր ունենալ առողջության ապահովագրություն։
  • COVID-19-ի բացասական թեստը հաստատող փաստաթուղթ, որն արվել է մեկնելուց մինչև 96 ժամ առաջ։ Հակառակ դեպքում կթեստավորվեն օդանավակայանում։
  • Բոլոր ժամանողները կանցնեն ջերմային ստուգում։ կասկածելի նշաների առկայության դեպքում օդանավակայանը իրավունք ունի արգելել մուտքը երկիր և կրկնակի թեստավորում անցկացնել։
  • Դրական պատասխանի դեպքում 14-օրյա մեկուսացումը պարտադիր է, որի բոլոր ծախսերը պետք է հոգա զբոսաշրջիկը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Իրավաբան.net