«Կորոնավիրուսը ստեղծվել է մարդու ձեռքով»

1353

Լուկաշենկոյի ենթադրությունը…Կորոնավիրուսը ստեղծվել է մարդու ձեռքով, որպեսզի «դեմ առ դեմ հանեն»…

 

 

 

Կորոնավիրուսը ստեղծվել է, որպեսզի «դեմ առ դեմ հանեն» Չինաստանն ու ԱՄՆ-ն, իսկ դա կազմակերպվել է աշխարհը վերափոխելու համար. Լուկաշենկոյի ենթադրությունը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի բացառել, որ կորոնավիրուսը մարդու ձեռքով է ստեղծվել, այս մասին պետության ղեկավարը հայտարարել է «Բելառուս 1» հեռուստաալիքի եթերում, փոխանցում է interfax.ru-ն:

«Երկու ամիս առաջ ես հարցրել եմ, այն ժամանակ էի դեռ հասկացել։ Իսկ այս համավարակը մարդու ձեռքի գո՞րծն է։ Չգիտեմ։ Դուք մտածեք»,- նշել է Լուկաշենկոն։

Նախագահը ենթադրել է, որ վիրուսը ստեղծվել է, որպեսզի «դեմ առ դեմ հանեն» Չինաստանի և ԱՄՆ-ի տնտեսությունները, իսկ դա կազմակերպվել է աշխարհը վերափոխելու համար։

Վերջին տվյալների համաձայն՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 10,2 միլիոն մարդ, որից 504 613-ը՝ մահվան ելքով։ Վարակակիրների թվով ԱՄՆ-ն առաջին տեղում է (2 637 077 վարակակիր), այնուհետև հաջորդում են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Իսպանիան, Պերուն, Չիլին, Իտալիան, Իրանը։

0STOPPED
Բելառուսում վարակակիրների թիվը հասել է 61 475-ի, հիվանդությունից այստեղ մահացել է 383, ապաքինվել՝ 45 027 մարդ։

 

 

https://www.7or.am