Արդյոք դերասանը մահացել է կորոնավիրուսից

1337

Այսօր առավոտյան 61 տարեկան հասակում կյանքից հեռացել է դերասան Գևորգ Դոդոզյանը, ով հանրությանն առավել հայտնի է որպես Գևո:

Կարդացեք նաև

Մահացել է «Արագած» բասկետբոլային ակումբի 26-ամյա խաղացող Փիեռ Ղուկասը (ՖՈՏՈ)

Այս մասին հայտնում է aysor.am–ը` հղում անելով Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Անի Ներսիսյանին։

Դերասանը մահացել է հիվանդանոցում, մահվան պատճառ դարձել է բրոնխիալ ասթման:

Հարցին՝ արդյոք դերասանի մոտ հայտնաբերվել է նաև կորոնավիրուս, որը բարդացրել է քրոնիկ հիվանդության ընթացքը, Անի Ներսիսյանը պատասխանել է. «Կորոնավիրուս չի եղել, ուղղակի երկար տարիներ տառապում էր այս հիվանդությամբ»:

Գևոն հայտնի է իր բազմաթիվ մանրապատումներով: Վերջին տարիներին համալրում էր Սունդուկյանի թատրոնի դերասանական կազմը: Նկարահանվել է նաև Արմենիա հեռուսաընկերության «Ոսկե դպրոց» սերիալում:

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ցավակցում է Դոդոզյանների ընտանիքին, դերասանի գործընկերներին:–0–