«Իմ քայլի» 2 պատգամավորներ վարակվել են կորոնավիրուսով

1148

Նա այդ մասին հայտնել է իր Facebook–յան էջում։

«Սիրելը ընկերներ, երեկ կեսօրին հանձնել եմ թեստ, արդյունքը՝ դրական։ Որևէ առողջական խնդիր չունեմ, ինքնամեկուսացվել եմ տանը։ Հավանաբար ինչ-որ պահի անզգույշ եմ եղել, հավանաբար թերացել եմ կանոնները պատշաճ պահել։ Խնդրում եմ կրեք դիմակ և պահպանեք բոլոր կանոնները, դա կարող է փրկել մարդկանց կյանքեր, այդ թվում ձեզ հարազատ անձանց։ Առողջ եղեք», – գրել է Ենգիբարյանը։

«Իմ քայլի» մեկ այլ պատգամավոր Քրիստինե Պողոսյանի մոտ նույնպես ախտորոշվել է կորոնավիրուս։ Այս մասին հայտնում է news.am–ը։

«Ինձ արդեն լավ եմ զգում հիմա, ջերմությունս իջնում է։ Ինձ մոտ շոկ էր նույնիսկ վարակված լինելը, քանի որ շատ զգույշ եմ»,- ասել է նա՝ նշելով, որ վերջին շրջանում առանց դիմակի շփում չի ունեցել պագամովրներից ոչ մեկի հետ։

Նշենք, որ նախօրեին կորոնավիրուս էր ախտորոշվել ԱԺ փոխխոսնակ ԲՀԿ–ական Վահե Էնֆիաջյանի մոտ։–0–