Քիչ առաջ Արսեն Թորսյանը հայտնեց ցավալի լուր

1374

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորսյանը հայտնեց ցավալի ԲՈԹ

«COVID-19-ից հետո ՀՀ առողջապահական համակարագն ինչպիսի՞ն կլինի. թուլացա՞ծ, թե՞ ավելի ուժեղացած»,- առցանց ասուլիսի ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին հարցրեց լրատվամիջոցներից մեկը…

Ի պատասխան Արսեն Թորոսյանն ասաց, որ կորոնավիրուսի համաճարակն ստիպում է մտածել առողջապահական համակարգում հետագա անելիքների մասին.

«Մենք տեսնում ենք, որ այս կարճ ժամանակահատվածում ուշադրությունը առողջապահական համակարգի վրա շեշտակիորեն աճել է…

Այն գիտակցումը, որ առողջապահությունը կարևոր է և կարևոր է լինելու միշտ, կա…

Մենք հասկանում ենք, որ այս ժամանակահատվածում այդ առումով բավական բան է փոխվել…

Դա բերում է նրան, որ այդ ուշադրությունը վերածվում է նաև նյութական և շոշափելի գործողությունների առողջապահական համակարգի համար…

Այս ծանր իրավիճակը կլինի առիթ, որ առողջապահական համակարգը զարգանա, և մենք հիմա էլ ենք դա արդեն տեսնում և փաստացի անում ենք…

Այո՛, առողջապահական համակարգն ավելի ուժեղացած է դուրս գալու այս մարտահրավերից հետո,

չնայած դրա մեջ դրվելու են մարդկային անասելի ջանքեր, մեծ էներգիա, ժամանակ, դժբախատաբար, նաև մարդկային կյանքեր և ճակատագրեր…

Հույս ունեմ, որ առողջապահական համակրագում զբաղված մարդիկ չեն ազդվի, սակայն մենք արդեն մեկ զոհ ունենք բժշկական անձնակազմից,

դրա համար ենք նաև շեշտում, որ բժշկական անձնակազմի պաշտպանվածությունը շատ կարևոր է»,- ասաց նախարարը…