Ուրախ լուր . «Զգուշացե՛ք, դռները փակվում են, հաջորդ կայարանը՝ «Աջափնյակ»» . նախագիծը պատրաստ է

763

Մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի նախագիծը՝ մշակված Tarberak Architectural Studio-ի կողմից։

Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի մետրոյի նոր կայարանի կառուցման համար Երեւանի քաղաքապետարանը ներգրավելու է մասնավոր ներդրումներ: Մասնավոր ներդրումների հաշվին է իրականացվելու նաեւ Երեւանի ընդհանուր մետրոպոլիտենի զարգացման ծրագիրը:

Հիշեցնենք , որ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը տեղեացրել էր , որ «Երեւանի մետրոպոլիտենի Աջափնյակ (անվանումը պայմանական է) կայարանի էսքիզային առաջարկ է: Այն նախատեսում է կայարանը տեղակայել Հրազդան գետի վրա կառուցվելիք կամրջի վրա, ինչը հնարավորություն կտա մետրո մուտք գործել/դուրս գալ ձորի աջ եւ ձախ կողմերից էլ՝ Հալաբյանից (Թումոյի մոտ) ու Կիեւյանի հատվածից (Բարբյուս փ.):

Այս տարբերակը ենթադրում է նաեւ մետրոպոլիտենի զարգացումը Աջափնյակ-Դավթաշեն ուղղությամբ՝ ավելի երկարաժամկետ հեռանկարով:

Նախագիծն իրագործելու համար ինտենսիվ բանակցություններ են ընթանում ներդրողների հետ, ձեռք բերված պայմանավորվածությունների մասին կտեղեկացնենք լրացուցիչ: