Բժիշկները գտել են կորոնավիրուսը վերջնականապես հաղթահարելու ճանապարհը

3075

Մասնագետների կարծիքով՝ հնարավոր է կորոնավիրուսի տարածումը կանխող պատվաստանյութ մշակել։

Նյու Յորքի Ռոքֆելերի համալսարանի գիտնականները եզրակացրել են, որ COVID-19-ով հիվանդացած պացիենտների մոտ հայտնաբերված հակամարմինները կարող են կանխել կրկնակի վարակումը։ Տեղեկությունը հայտնում է bioRxiv գիտական պարբերականը։

Հետազոտությանը մասնակցել է կորոնավիրուսով վարակված 149 մարդ։ Նրանք արյան պլազմա են հանձնել։ Պլազման, որի մեջ հակամարմիններ ու В-բջիջներ կան, միացրել են վնասազերծված կորոնավիրուսի հետ։

Պարզվել է՝ փորձի մասնակիցների 33%-ի մոտ պլազմայի չեզոքացնող հատկությունը սահմանված մակարդակներից ցածր է եղել, ինչը հուշել է գիտնականներին, որ փորձի այդ մասնակիցների օրգանիզմը հաղթահարել է վարակը դեռ առաջին փուլում՝ մինչ հակամարմիններ արտադրելը, ի ծնե ունեցած իմունիտետի շնորհիվ։

Նրանց միայն 1 տոկոսի մոտ է վարակը չեզոքացնելու հնարավորությունը բարձր եղել․ մնացածի դեպքում այն չափավոր կամ թույլ է եղել։