ԱՄՆ-ում ոստիկանները կոտրել են տարեց տղամարդու գլուխը

1687

ԱՄՆ-ում տղամարդը հոսպիտալացվել է, երբ ամերիկյան Բուֆալո քաղաքում ոստիկանը նրան հրել է, ինչից հետո նա ընկել ու վնասել է գլուխը։

Միջադեպի վերաբերյալ տեսանյութը հրապարակվել է WBFO հեռուստաալիքի YouTube-ի պաշտոնական էջում։ Տեսանյութում երևում է, որ ոստիկաններից մեկը հրում է նրան, այնինչ տղամարդը զինված չի եղել և իրեն ագրեսիվ չի պահել: