Ռուս բլոգերը մերկ վիճակում դիմավորել է առաքիչներին և նկարահանել նրանց արձագանքը

1725

Սանկտ Պետերբուրգում բնակվող ռուս բլոգերը մերկ վիճակում դիմավորել է առաքիչներին և նկարահանել նրանց արձագանքը: Համապատասխան տեսանյութը նա հրապարակել է «#ХэвиРейн» յութուբյան ալիքում՝ «Երկու ամիս դիմավորել եմ առաքիչներին… թոփլես» վերնագրով:

Այդ կերպ աղջիկը ցանկացել է իր երախտագիտությունը հայտնել առաքիչներին, ովքեր մարտի 29-ից մինչև մայիսի 23-ն ընկած ժամանակահատվածում սնունդ են առաքել իրեն:

«Գրեթե երկու ամիս ես անցկացրել եմ ինքնամեկուսացման մեջ և ոչ մի անգամ դուրս չեմ եկել տնից: Ամեն օր ես սնունդ էի պատվիրում և դիմավորում առաքիչներին մերկ վիճակում: Դա իմ «էսթետիկ շնորհակալությունն» է նրանց՝ համավարակի ժամանակ կատարած վտանգավոր աշխատանքի համար»,- նշել է աղջիկը:

Առաքիչների արձագանքներն էլ տարբեր են եղել. ոմանք հանգիստ են ընդունել աղջկա մերկ լինելու հանգամանքը, ոմանք ուշադրությամբ զննել են նրա մարմինը, իսկ ոմանք էլ փորձել են կպչել նրան:

Life.ru-ի փոխանցմամբ՝ տեսանյութն ունի ավելի քան 82 հազար դիտում, սակայն մեծ է նաև հերոսուհուն քննադատող օգտատերերի թիվը: