Պարետատունը ունի տարբեր սցենարներ․ միայն իմանաք, թե ինչ է սպասվում հունիսի 1-ից նոր խստացումներ կլինեն

5815

Հայաստանում կորոնավիրուսի վիճակագրությունը խիստ անհանգստացնող է։

Վերջին օրերի հաստատված դեպքերի թիվը խոսում է այն մասին, որ կորոնավիրուսի դեմ պայքարն այս պահին չի տվել իր արդյունքները։

Երկու օր առաջ պարետատանը տեղի ունեցած հերթական նիստից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ըստ էության գործ ունենք կորոնավիրուսի երկրորդ ալիքի հետ։

Միաժամանակ կառավարության ղեկավարը եւ այդ օրը, և երեկ կառավարության նիստում հայտարարեց, որ կառավարությունը որոշել է ամենօրյա ռեժիմով խստացնել վարչական հարկադրանքի մեթոդները։

Գործադիրի ղեկավարն ասել էր՝ մասնագետների հետ երկար խորհրդակցությունների արդյունքում եկել են եզրակացության, որ կորոնավիրուսի հայաստանյան ցուցանիշները զրոյացնելու համար անհրաժեշտ է կիրառել երեք պարզ կանոն․ կրել դիմակ, պարբերաբար ախտահանել ու լվանալ ձեռքերը և պահպանել սոցիալական հեռավորություն։

«Բայց օրվա ցուցանիշները ցույց են տալիս՝ մենք չենք սովերել ու չենք սովորում ապրել կորոնավիրուսին զուգահեռ, այնինչ՝ պետք է, քանի որ դեռ մեկ տարի կորոնավիրուսը ներկա է լինելու մեր կյանքում», — հայտարարել էր Փաշինյանը։

Պայմանավորված այս հանգամանքով չի բացառվում, որ տնտեսական գործունեության մի շարք ոլորտներ, որոնց գործունեությունը թույլատրված է դարձյալ դադարեցվեն։ Հասարակության լայն զանգվածի, սոցիալական ցանցերում տեղեկություններ են շրջանառվում, որ հունիսի 1-ից դարձյալ կդադարեցվի հանրային տրանսպորտի աշխատանքը, կփակվեն մոլերն ու նաև որոշ արտադրամասեր։

Թե որքանով է այս սցենարը հավանական և շրջանառվող տեղեկությունները համապատասխանում իրականությանը, փորձեցինք ճշտել վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանից։