ԼԱՎ ԼՈՒՐ․․Սինգապուրցի մասնագետներն ասել են, թե երբ Հայաստանում կչեզոքացվի կորոնավիրուսի բռնկումը

7792

Սինգապուրի տեխնոլոգիաների և դիզայնի համալսարանի (SUTD) մասնագետները վերլուծություն են հրապարակել՝ ներկայացնելով, թե տարբեր երկրներում, այդ թվում՝ նաև Հայաստանում, երբ է ավարտվելու կորոնավիրուսի բռնկումը:

Մասնագետների պնդմամբ, Հայաստանում կորոնավիրուսի պիկն արդեն անցյալում է: Նրանց խոսքերով, արդեն օգոստոսի 19-ին  մեր երկրում վարակի բռնկումն ամբողջությամբ չեզոքացված կլինի:

Ինչ վերաբերում է օրինակ Ռուսաստանին, ապա այնտեղ վարակի բռնկումն ամբողջությամբ կչեզոքացվի օգոստոսի 7-ին, ամբողջ աշխարհում՝ դեկտեմբերի 1-ին

analitik