Հանրապետության մարզերի տասնյակ բնակավայրերում շարունակում են սահմանի համար անվադողեր հավաքել։ Գրեթե ամեն օր մեծ խմբաքանակով անվադողեր են ուղարկվում Արցախի ու Հայաստանի պաշտպանական սահմաններ։

Հերթականը դարձյալ Գյումրիից է ուղևորվել։

Նախաձեռնության հեղինակը գյումրեցի Ժորա Աբգարյանն է՝ ապրիլյան պատերազմի հերոս, տանկիստ Տիգրան Աբգարյանի եղբայրը։ 4 տարի է արդեն, անկախ սահմանում տիրող վիճակից, Ժորա Աբգարյանն ու տասնյակ կամավոր երիտասարդներ չեն դադարում աջակցել հայկական բանակին։

Տասնյակ մեծ ու փոքր բեռնատարներով օրական հազարավոր անվադողեր են դեպի սահմաններ ուղարկվում։ Նախաձեռնության անդամները նշում են,որ քաղաքացիների աջակցությամբ ամեն օր խմբաքանակն ավելանում է, նաև նոր կամավորներ են իրենց թիմին միանում՝օգնելու անվադողերը բեռնելու աշխատանքներին։