Օգոստոսի 12-ին, ժամը 15։35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Կիևյան փողոցի թիվ 1 շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկի բնակիչը խոչընդոտում է ապօրինի պատշգամբի ապամոնտաժման աշխատանքներին` սպառնալով երեխային ցած նետել պատշգամբից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ․ վերջինս, անհրաժեշտությունը վերանալու պատճառով, ետ է վերադարձել։

ԱԻՆ հոգեբանը դեպքի վայրում բնակչի հետ անցկացրել է հոգեբանական զրույց։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պատշգամբն ապամոնտաժվել է։

Հիշեցնենք ,որ

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչության պետ Հովսեփ Կուբատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Օրերս Կիևյան փողոցի բնակիչներից մեկը որոշել էր գիշերով այլանդակել պատմամշակույթային շենքի ճակատը՝ ապօրինի տեղադրելով ահա այս պատշգամբը։

Այսօր արդեն, Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի և ոստիկանության աշխատակիցների համատեղ ջանքերով պատշգմաբը ապամոնտաժվեց»