Օգոստոսի 9-ին, ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Սյունիքի մարզում: Օգոստոսի 9-ին, Ժամը 16:00-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 182-րդ կմ հատվածում բախվել են Toyota մակնիշի և MAN մակնիշի բեռնատար ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 4 հոգի տեղում մահացել էին: Մահացածները Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստներ Արմեն Մարությանի ու Ալլա Վարդանյանի դուստրը` Թամարա Մարությանն ու նրա ամուսինը և երեխաներն են:

Ձեզ ենք ներկայացնում Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի ընտանիքի արխիվային տեսանյութը՝ ողբերգական վթարից տարիներ առաջ։

Նյութը պատրաստեց Oneblog.am-ը․