Ղրիմում 7-ամյա աղջիկը փրկել է լողավազանում խեղդվող երեխային: Աղջկա կայծակնային արձագանքման տեսանյութը հայտնվել է համացանցում: Այս մասին հայտնել է Lenta.ru-ն:

Կադրերում երևում է՝ ինչպես վազքից հոգնած աղջիկը միանգամից նետվում է լողավազանի մեջ՝ 5-ամյա տղային փրկելու, որն ընկել էր սկուտերից: Դրանից հետո երեխաներին օգնում են մոտակայքում գտնվող մեծահասակները:

Աղջկա մայրը պատմում է, որ նա 4 տարեկանից զբաղվում է պրոֆեսիոնալ լողով, այդ իսկ պատճառով արագ է արձագանքել: