34 տարեկանում կյանքից հեռացել է նախկին ֆուտբոլիստ, մարզիչ Լևոն Ղասաբօղլյանը: Ցավալի լուրը հայտնել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։

Լևոն Ղասաբօղլյանը «Փյունիկի» սան է։ Հայաստանի ֆուտբոլի առաջնության ժամանակ դեբյուտային խաղն անցկացրել է «Զվարթնոց-ԱԱԼ» թիմի կազմում, որի մարզիչը նրա հայրն էր։

Ավելի ուշ հանդես է եկել «Արարատ», «Կիլիկիա» և «Ուլիս» թիմերի կազմում։ Դրան զուգահեռ Ղասաբօղլյանը նաև ընդգրկվել է Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի կազմում։ Խաղային գործունեությունն ավարտել է էստոնական «Նարվա-Տրանս» ակումբի կազմում, որի հետ դարձել է Էստոնիայի ֆուտբոլի առաջնության բրոնզե մրցանակակիր։

© factor.am