Օմսկում անծանոթ տղամարդու կողմից 6-ամյա աղջկա բռնաբարության փորձը տեսագրվել է. հայտնում է Life.ru-ն:

Անվտանգության տեսախցիկների նկարահանած կադրերում երևում է, որ տղամարդը հետապնդում է երկու երեխաներին մինչև շքամուտք, ընդ որում անչափահասներից մեկը նրա համար պահում է դուռը:

Երբ աղջիկները բարձրանում են աստիճաններով, կասկածյալը բռնում է նրանցից մեկին: Ինչպես երևում է տեսանյութում, երեխան փորձում է դուրս պրծնել նրա գրկից: Ի վերջո տղամարդը վայր է գցում երեխային աստիճանների վրա և փախուստի դիմում:

Այժմ իրավապահ մարմինները որոնում են տեսանյութում պատկերված տղամարդուն: Հարուցվել է քրեական գործ: