Այսօր Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի բնակիչները վերջին հրաժեշտը տվեցին հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում ստացած զինծառայող, կապիտան Սոս Փայլակի Էլբակյանին` ծնված 1992 թվականին:

Սոս Էլբակյանը տան կրտսեր զավակն էր: Հոր՝ Փայլակ Էլբակյանի խոսքերով, ինքն էր նախընտրել զինվորականի մասնագիտությունը:
«Երբ փոքր էր, գյուղից լեյտենանտի պատառոտված ուսադիր էր գտել: Վազելով, ուրախ եկավ ինձ ցույց տվեց, ասաց` ես էլ եմ ունենալու ուսադիրներ: Մեզ հուշ մնացին նրա պատվոգրերն ու մեդալները միայն»,-պատմում է Սոսի հայրը:

Փայլակ Էլբակյանի խոսքերով` դեռեւս փոքր հասակում մասնագիտության հարցում շատ հստակ կողմնորոշված որդու ընտրությանը դեմ չեն եղել: Դպրոցն ավարտելուց հետո սովորել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում: Այնուհետեւ անցել է ծառայության:

Կրկին իր ցանկությունն է եղել ծառայել հայ-ադրբեջանական սահմանին՝ Տավուշի սահմանագոտում:

Մանրամասները՝ տեսանյութում